Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • 1915-ին վախճանված մարդը  հանդիպել է Պարույր Սևակի հետ

    1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ

    Օրերս, Google-ում Պարույր Սևակի մասին հոդվածներ փնտրելիս, մի հղում նկատեցի, վերնագիրը՝ «Ես հանդիպել եմ... Աստծո քարտուղարին»: Հղումով մտա անճաշակ, անթաքույց գավառականություն ճառագող ինչ-որ կայք, ճակատին գրված՝ «Վարդան Հակոբյան. գրող, բանասիրական գիտությունների դոկտոր»: Ախր սա Ղարաբաղի գրողների միության նախագահի անձնական կայքն է: Պարզվում է՝ մարդը հուշեր ունի Սևակի մասին:
  • Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է

    Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է

    Սոս Սարգսյանը կյանքից հեռացավ վերջերս, երբ մեր երկրում անորոշ, գաղջ մթնոլորտ է: Երբ խառնաշփոթ իրականությունը նսեմացնում է ցանկացած նախաձեռնություն, խամրում հույս, հավատ, երազանք… Սոս Սարգսյանն այս մթնոլորտին ընդդիմացավ: Նրա խոսքը, միտքը կարծես սթափեցնող լիցքեր էին: Սոս Սարգսյանը պատահական մարդ չէր` հայ բեմարվեստի վերջին նահապետն էր: Ընդունված ավանդույթ է. կարեկցանքի, երախտիքի խոսքեր ասել կյանքից հեռացած երախտավորի մասին, շեշտել նրա արժանիքներն ու մնայուն գործերը: Նրա սթափեցնող ու զգաստացնող խոհերն ու ցանկությունները քիչ չէին: Մեկի իրականացումը ժամանակավրեպ չէ, որի մասին ցանկանում եմ հիշատակել:
  • Ծեծով են տոնել

    Ծեծով են տոնել

    Վերջերս Գյումրիում տեղի ունեցած «Քաղաքի օր» հանդիսությունից մեր տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել՝ «Ողջո՛ւյն, Գյումրի», թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների՝ զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։
  • Տիեզերքի ընթերցումը

    Տիեզերքի ընթերցումը

    Աստծուն հավատալը գիտություն չէ, այլ առաքինություն: Բանականությունը չէ, որ համոզում է սրտին, այլ հենց ինքը՝ սիրտն է համոզում բանականությանը: Ճիշտ այդպես, բարոյական ճշմարտությունների ոլորտում ոչ թե բանականության ապացույցն է համոզում խղճին, այլ խիղճն է համոզում բանականությանը: Աստծո հանդեպ ունեցած հավատն ու վստահությունը ապրում են մեր սրտում, ուստի և մեր բանականության մտածումներում: «Չէ՞ որ Աստված ուզում էր,- ասում է Պասկալը,- որ աստվածային ճշմարտությունները ոչ թե բանականության միջոցով մտնեն սիրտ, այլ սրտի միջոցով մտնեն բանականություն, քանի որ մարդկային գործերը պիտի ճանաչվեն, որպեսզի սիրվեն, իսկ աստվածային գործերը ճանաչելու համար պետք է դրանք սիրել»:
  • Հայ կինեմատոգրաֆիայի  ամոթն ու խայտառակությունը

    Հայ կինեմատոգրաֆիայի ամոթն ու խայտառակությունը

    Ցեղակրոնությունը` ըստ Նժդեհի («Ինքնակենսագրություն», Ազգային անվտանգության արխիվ). «Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի (ձուլումի): Չարիքի դեմ պայքարել հնարավոր է միայն ցեղային արժեքների, առաքինությանց և սրբությունների խոր ճանաչումով ու վերապրումով - մի բան, որ հիմնավորեցի, անվանելով Ցեղակրոնություն: Դրա նպատակն էր անհայրենիք հայությանը հոգևոր և անտուն-անտիրությունից փրկելով, դարձնել հայրենատեր:
  • Օրակարգում միայն նախագահի ընտրության հարցը չէր

    Օրակարգում միայն նախագահի ընտրության հարցը չէր

    Հոկտեմբերի 20-ին գրողների միությունում տեղի ունեցավ արտահերթ համագումար: Գրողներն ընտրեցին իրենց նախագահին: Համագումարը սպասվածից ավելի աղմկոտ էր: Մինչ համագումարն էլ գրողական քարոզարշավը թեժ էր, հանրության հետաքրքրությունը գրական անցուդարձի նկատմամբ` մեծ:
  • Արթուր Բաղդասարյանը հայհոյել է Ծառուկյանի՞ն (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
  • Ամեն մեկին` իր  ախորժակի «գյորա»

    Ամեն մեկին` իր ախորժակի «գյորա»

    -Ժամանակին կաշառքն էին մեշոկով վերցնում, հիմա էլ` թոշակը: Դե, մեր ստացածն էլ է՛ս պիտի լինի:
  • Դե, զարկելը հիմա դու տես

    Դե, զարկելը հիմա դու տես

    Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան կուսլիդերների վերջին վեճը կարելի էր միջանձնային որակել ու անցնել առաջ, եթե չլինեին որոշ «նուրբ» հանգամանքներ, մանավանդ որ միանգամից «հառնում» է օրախնդիր հարցը` վեճը քաղաքակա՞ն է, թե՞ «ոնց»:
  • Երազում է նա, ով վերջում է երազում

    Երազում է նա, ով վերջում է երազում

    Մեր տեղեկություններով` Զորի Բալայանի նամակն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի «թագավորին», այլև Ղազախստանի ու ընդհանրապես Մաքսային միության դեֆակտո և պոտենցիալ անդամներին նույնպես: